USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ո՞րն է իշխանական ուժի գաղափարախոսությունը

Ո՞րն է իշխանական ուժի գաղափարախոսությունը
16.11.2018 | 01:49

Յուրաքանչյուր նորմալ կուսակցություն ունենում է գաղափարախոսություն, հենք, որի վրա կառուցվում են տարբեր հարցերի առնչությամբ այդ ուժի դատողությունները։ Սա նորություն չէ։ Հեղափոխությամբ իշխանության եկած, «Մերժիր Սերժին» կարգախոսով միավորվածներին ի՞նչն է համախմբում մի տանիքի տակ, միայն իշխանությու՞նը, թե՞ կա որևէ գաղափար։ Ո՞րն է իշխանական ուժի գաղափարախոսությունը։ Նախկին իշխանության փորձը մեզ հուշում է, թե անգաղափար մարդկանց «փնջով» կուսակցականացնելն ինչի է հանգեցնում։
Շատերը գուցե արդարացիորեն կասեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծվելիս նշել է որոշակի գաղափարներ, ապագայի տեսլականներ։ Այո, ոչ ոք չի վիճում։ Բայց ժամանակին ընդդիմադիր, այսօր իշխանական այդ ուժի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մոտեցումները քանի՜-քանի՜ հարցերի շուրջ են կտրուկ փոխվել։ Ամենացցունը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանն էր առնչվում։ Բոլոր «վերափոխումներին» տրվեց ոչինչ չասող մի հիմնավորում՝ իրավիճակ է փոխվել։ Այսինքն, «տակը» մնաց էլի «Մերժիր Սերժին» կարգախոսը։


Անշուշտ, այսօրվա ընտրողին քիչ է հետաքրքրում, թե ՔՊ-ի, ավելի ստույգ, Նիկոլ Փաշինյանի «թևի» տակ հավաքվածները քաղաքական ինչ առաջնահերթություններ, ինչ կողմնորոշումներ ունեն՝ լիբերա՞լ են, պահպանողակա՞ն, սոցիալ-դեմոկրա՞տ, ազգայնակա՞ն (ափսոս, փողոց փակելու համար դեռ գաղափարախոսություն չի հորինել այս «անտաղանդ» քաղաքագիտությունը), կարևորն այն է, որ նախկին իշխանությունը չվերադառնա։


Մի դիտարկում ևս. ՔՊ-ն հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններին հեղափոխական ցուցակ է ներկայացրել։ Ի՞նչ է սա նշանակում, խորհրդարանը շարունակելու է պերմանենտ հեղափոխական տրամադրություններո՞վ աշխատել, ի՞նչ ասել է հեղափոխական ցուցակ։ Հասկացանք, որ իրար հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ են այդ ցուցակում հայտնվել, բայց հեղափոխականը ո՞րն է։ Նրանք պետք է գան ու աշխատե՞ն, թե՞ հեղափոխություն անեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao