Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բրեկզիտի հարցով ԵՄ գագաթաժողովը՝ նոյեմբերի 25-ին

Բրեկզիտի հարցով ԵՄ գագաթաժողովը՝ նոյեմբերի 25-ին
16.11.2018 | 16:47

Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը երկարատև և չափազանց լարված բանակցություններից հետո համաձայնեցրել են Միությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանագրի նախագիծը: Վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստում նախարարների հետ քննարկել է պայմանագիրը և ստացել է նրանց մեծ մասի հավանությունը: Բրեկզիտի հարցով հատուկ նախարար Դոմինիկ Ռաաբն ի նշան բողոքի հրաժարական է ներկայացրել, քանի որ անընդունելի է համարում ԵՄ-ից դուրս գալու պայմանները: Հրաժարականներ են ներկայացրել աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էսթեր Մաքվեյը և կառավարության ևս չորս պաշտոնյաներ: Մեյը համարում է, որ ավելին այս պայմաններում կառավարությունն անել չի կարող: Նա խորհրդարանում շնորհակալություն է հայտնել նախարարներին, այդ թվում հրաժարականներ տվածներին և զեկուցել է իրավիճակի մասին:


Բրեկզիտի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Պարնիեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ներկայացրել է բրիտանացիների հետ բանակցությունների արդյունքները: «Եթե արտառոց ոչինչ չպատահի՝ մենք նոյեմբերի 25-ին կանցկացնենք Եվրոպական խորհրդի ժողով և հավանություն կտանք օրինագծին»,- ասել է Դոնալդ Տուսկը: «Եվ վերջապես թույլ տվեք ասեմ մեր բրիտանացի ընկերներին՝ որքան էլ տխուր եմ ձեր հեռանալու համար, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ հեռանալը հնարավորինս քիչ ցավ պատճառի թե մեզ և թե ձեզ»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ