Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ
16.11.2018 | 16:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի արդյունահանումը կրճատելու հարցում, որ կանգնեցվի նավթի գների կտրուկ անկումը, թեև նշել է, որ դժգոհ չէ նաև ցածր գներից։ «Պրեմիում» տեսակի նավթի գինը վերջին մեկուկես ամսում մեկ բարելի դիմաց 86 դոլարից հասել է 66-ի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հայտարարության հետևանքով, որ Իրանի նավթային սեկտորի դեմ պատժամիջոցների հարցում ժամանակավորապես բացառություններ կարվեն Թեհրանի նավթի որոշ գնորդների ՝ այդ թվում Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ