Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը չի ակնկալում առաջընթաց Ուկրաինայի արևելքում

Պուտինը չի ակնկալում առաջընթաց Ուկրաինայի արևելքում
16.11.2018 | 16:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ակնկալում որևէ առաջընթաց Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման համար, քանի դեռ Ուկրաինայում նոր ընտրություններ չեն եղել, իսկ հաջորդ տարի ընտրություններից հետո, հույս ունի, որ նոր նախագահ կընտրվի: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը պատասխանել է Պուտինի հայտարարությանը, որ նա «միջամտում է» Ուկրաինայի նախագահական ընտրություններին մինչև մեկնարկը։


Սինգապուրում ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների՝ «Նորմանդական քառյակի» ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանը, այս պահին «անիմաստ» են:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ