Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բակո Սահակյանի Փարիզ այցից հետո Ադրբեջանը սպառնում է բողոքի նոտա հղել Ֆրանսիային

Բակո Սահակյանի Փարիզ այցից հետո Ադրբեջանը սպառնում է բողոքի նոտա հղել Ֆրանսիային
17.11.2018 | 06:21

Բաքուն սպառնում է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և բողոքի նոտա փոխանցել՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Փարիզում «հանդիսավոր ընդունելության արժանացնելու համար»: «Նման այցի հնարավորություն տալով և ընդունելով ապօրինի վարչակազմի ներկայացուցիչներին՝ Ֆրանսիան դեմ է գնում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ոգուն, Փարիզի ու Բաքվի միջև ստորագրված համաձայնագրերին, - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով,- Ֆրանսիան նաև լուրջ կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, որը պետք է աջակցի ղարաբաղյան խնդրի կողմերին՝ հակամարտության կարգավորման հարցում»:


Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահական նստավայրը հաղորդեց, որ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա կփոխանցի Ֆրանսիային այս հարցի կապացությամբ», - ԱԳՆ-ն, ընդգծելով՝ սա առաջին դեպքը չէ: «Ֆրանսիայի կողմից հետևողականորեն իրականացվող և երկակի չափանիշների վրա հիմնված այդ դիրքորոշումը ստիպում է Ադրբեջանին վերանայել երկկողմ հարաբերությունները», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:


Փորձագետները փաստում են, որ Բաքվի հայտարարության ու Փարիզի հանդեպ դժգոհության հիմքում միայն Ղարաբաղի նախագահի այցը չէ: Ադրբեջանում չեն թաքցնում, որ հիասթափված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում այցելեց Երևան, ջերմ հանդիպումներ ունեցավ Հայաստանի նոր իշխանությունների հետ, սակայն Բաքու չմեկնեց: «Այն, որ Ֆրանսիայի նախագահը տարածաշրջան կատարած իր վերջին այցի ընթացքում այդպես էլ չեկավ Ադրբեջան, վկայում է, որ այդ երկրի քաղաքականությունը հիմնված է երկակի չափանիշների վրա», - «Թրենդ» գործակալությանն ասել է քաղաքագետ Թագիր Սաբեթովը:


Քաղաքագետ, նախկին դիվանագետ Ֆիքրեդ Սադիխովն էլ պնդել է՝ Ադրբեջանի նախագահը հենց այդ պատճառով էր մերժել ֆրանսիական կողմի հրավերը և չէր մեկնել Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հիմնականում նախագահների ու վարչապետերի մակարդակով հավաքին Ադրբեջանը ներկայացված էր ԱԳ նախարարի մակարդակով: ՙԱդրբեջանի նախագահը հասկացրեց Ֆրանսիայի նախագահին, որ մեր երկրի շահերը մեզ համար ամեն ինչից վեր են: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում նախագահ Ալիևը հավասարակշռված ու արժանապատիվ պատասխան տվեց Փարիզին», - «Թրենդ»-ին ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ