Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մնացական Զոհրաբյան. Հայաստանն ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել

Մնացական Զոհրաբյան. Հայաստանն ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել
17.11.2018 | 06:25

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայաստանյան այցին ու ԱՄՆ սպառազինության հնարավոր գնման նրա առաջարկին:

Լրագրողի հարցին ի պատասխան Մնացականյանը նշել է. «Ոչ մի նման առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի այդ՝ մեր երկիրը գտնվում է բավականին զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն, և խաղաղության ու կայունության հաստատումը, խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը մեզ համար բավականին կարևոր հարցեր են: Նման պայմաններում սպառազինության մրցավազքը ծայրաստիճան վտանգավոր երևույթ է»: Նա շեշտել է, որ երբ Հայաստանը դժգոհություն է արտահայտում իր դաշնակիցներին Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ, մշտապես շեշտում է, որ հայկական կողմը չի կարող դրան վերաբերվել որպես պարզապես բիզնես գործարքի, ի վերջո, «դա զենք է, որը խլում է մեր հայրենակիցների կյանքը»:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ