Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից
17.11.2018 | 06:26

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ կադրային ներուժ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը զբաղեցնելու համար: ՏԱՍՍ-ին հարցազրույցում նա ասել է. «Խնդրի հիմքում ընկած են հետևյալ հարցերը. առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում կոնկրետ որոշումներ հարցերի լուծման համար այն դեպքերում, երբ կազմակերպության գլխավոր քարտուղարը ի վիճակի չէ շարունակել պաշտոնավարումը: Երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ մեզ համար կազմակերպության հեղինակությունը, արդյունավետությունը, կենսունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպություն ունենալու հեռանկարով և մեր ներդրումն ենք ունենում այդ գործում»: Նա հավելել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց է սկսել ներքին իրավական խնդիրների պատճառով: «Մենք դա արել ենք, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին խնդիրներից»,- մանրամասնել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը:


Նա շեշտել է, որ հայկական կողմի մոտեցումը միտված է կազմակերպության ընդհանուր գործունակության ապահովմանը, լայն իմաստով բոլոր 6 անդամների կոնսոլիդացիայի ամրապնդմանը: Անդրադառնալով հարցին` Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և ընդունվե՞լ է Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ կազմակերպությունում 6 իրավահավասար անդամ կա, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ