Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու օրինագիծը չընդունվեց

Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու օրինագիծը չընդունվեց
17.11.2018 | 12:40

Էդուարդ Շարմազանովը «անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկություն» գնահատեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու մասին օրենքի նախագծի տապալումը Ազգային ժողովում:


Բուռն քննարկումներից հետո հանրապետականներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի նախագծին կողմ քվեարկեց միայն 28 պատգամավոր՝ հիմնականում հանրապետականներ: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հաջորդ խորհրդարանին առաջարկեց նրանց հատուկ վերաբերմունքի արժանացնել: «Խորհուրդ կտայի հաջորդ նստաշրջանում այս 28 հոգուն դասել սրբերի դասերին», - հայտարարեց նա։ Միքայելյանն ընդգծեց՝ կաթողիկոսին ժողովրդից պաշտպանելու կարիք չի տեսնում, իսկ հանրապետականներին հիշեցրեց, որ Վեհափառի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասարակության մեջ ձևավորվել է հենց նրանց իշխանության տարիներին:
«Ելք» խմբակցությանը հակադարձեց հանրապետական Մարգարիտ Եսայանը, որ այդ տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում վարչապետն ու մյուս պաշտոնյաներն էլ պետական պաշտպանության կարիք չունեն, շարունակելով. - «Ինչի՞ց է պաշտպանվում վարչապետը իր անվտանգության համակարգով, հայ ժողովրդի՞ց։ Եկեք ժողովրդի անունը շատ չտանք, և կարծում եմ՝ քանի որ ընտրությունները մոտենում են, հասարակությունը պետք է շատ սթափ իմանա, թե ինչու հատկապես, ինչ նպատակով կառավարությունը դեմ է այս օրինագծերին և ինչու կառավարության խմբակցությունը նույնպես դեմ է այս օրինագծերին»։
«Ծառուկյան» խմբակցությունը որոշեց ձեռնպահ քվեարկել կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու օրինագծին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց ոչ միայն Վեհափառը, այլև Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանության կարիք ունի: «Դնել Վեհափառին մի իրավիճակի մեջ, որ ինքը պետք է խնդրի, որ իրեն պաշտպանեն, ես չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է», - ասաց Ռուստամյանը։

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ