Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վիգեն Սարգսյան. Հույս ունեմ՝ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Փաշինյանի՝ այսօրվա բարձր վարկանիշն է

Վիգեն Սարգսյան. Հույս ունեմ՝ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Փաշինյանի՝ այսօրվա բարձր վարկանիշն է
17.11.2018 | 12:45

Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է` Հ2 ՀԸ հարցազրույցում ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասել է Վիգեն Սարգսյանը։ Այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել. «Եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով, այնպիսի լուծումներ, որոնք կարող էին անընդունելի լինել այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի համար` լինի դա արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի հիմնահարց, ներքին բարեփոխումների խնդիրներ և այլն։ Եթե այս հապճեպությունը և գործընթացի արագացումը կապված է միայն բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է»:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ