Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վիգեն Սարգսյան. Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում

Վիգեն Սարգսյան. Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում
17.11.2018 | 12:46

ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:


Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:


Հաջողության բանաձևն է` գիտելիք, չափվածություն, հետևողական աշխատանք, հմուտ թիմ: Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ: Շարունակելու ենք աշխատել ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ