Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թերեզա Մեյը ծանր շաբաթը հաղթահարել է վիսկիի օգնությամբ

Թերեզա Մեյը ծանր շաբաթը հաղթահարել է վիսկիի օգնությամբ
17.11.2018 | 12:47

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ծանր շաբաթն օգնել է հաղթահարել մեկ գավաթ վիսկին: Չորեքշաբթի երեկոյան Բրիտանիայի կառավարությունը հինգ ժամ տևած բանավեճից հետո հաստատել էր ԵՄ-ի հետ պայմանագրի դրույթները, որոնք հստակեցնում էին բրեկզիտի պայմանները: Թերեզա Մեյը կարողացել էր համոզել մեծամասնությանն աջակցել փաստաթղթին, սակայն, այնուամենայնիվ, կառավարության որոշ անդամներ անհամաձայնություն էին հայտնել և հրաժարական տվել զբաղեցրած պաշտոններից: «Այդ մի քանի օրը շատ ծանր էր, և երբ ես տուն վերադարձա, մոտավորապես ժամը 11-ին, առաջինը, որ արեց Ֆիլիպը, ինձ վիսկի լցնելն էր», - ասել է Մեյը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ