Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելայի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելայի հետ
18.11.2018 | 00:29

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Մատարելան ողջունել է նրա այցը Իտալիա, ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։

Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։ Արմեն Սարգսյանը Մատարելային գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա այցի ընթացքում հանդիպումների և պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ կան թե տնտեսական, թե մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են ներուժի լիարժեք իրացումը։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ