«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՔԿ․Կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված շուրջ 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն դրամը

ՔԿ․Կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված շուրջ 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն դրամը
18.11.2018 | 00:30

Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում այս տարի նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասը 555165 544 դրամ է, որից վերականգնվել է 42 միլիոնը` ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:


Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018-ին հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ: Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 անշարժ գույքի և 6 ավտոմեքենայի վրա:
Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 և թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի: Մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան: 4 գործով որոշում է կայացվել գործի վարույթը կարճել։ Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674 հազար դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ