Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անատոլի Գլազ. Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել

Անատոլի Գլազ. Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել
18.11.2018 | 00:31

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել` հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Անատոլի Գլազը շեշտել է՝ հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան։

«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ