Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարդան Տողանյան. Հայաստանը հավակնում է շարունակել ՀԱՊԿ-ի նախագահությունը

Վարդան Տողանյան. Հայաստանը հավակնում է շարունակել ՀԱՊԿ-ի նախագահությունը
18.11.2018 | 12:47

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նախագահել ՀԱՊԿ-ը և դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում կառաջարկի իր թեկնածուին: «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշել են դեկտեմբերի 6-ի արտահերթ գագաթնաժողովում լուծել այդ հարցը: Սպասենք մինչև դեկտեմբերի 6-ը: Հայաստանն իհարկե թեկնածու է առաջադրել», - ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ասել է ՀՀ դեսպանը: Վարդան Տողանյանը ընդգծել է, որ Հայաստանը հավակնում է շարունակել նախագահությունը կազմակերպությունում:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ