ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Վալերի Սեմերիկով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում

Վալերի Սեմերիկով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում
18.11.2018 | 12:51

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչի նշանակման հնարավորությունը կազմակերպության անդամների մոտ հարցեր է առաջացնում:

«Կան մի քանի մոտեցումներ, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանած կարգը՝ ռուսական այբբենական կարգով ռոտացիոն սկզբունքի գործարկելը (այս ձևով ՀԱՊԿ-ում հաջորդը նախագահելու է Բելառուսը): Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկումներիարդյունքները: Մյուս մոտեցումը (Հայաստանի) մինչև եռամյա ժամկետի ավարտը իր ներկայացուցչին նշանակելն է», - ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պարզաբանել է Սեմերիկովը, նշելով, որ երկրորդ մոտեցումը շատ երկրների մոտ հարցեր է առաջացում՝ կապված այդ քայլի էֆեկտիվության հետ: Նա ասել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է հարցի քննարկումը կառուցողական համագործակցության ոգով: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշումը բոլոր դեպքերում ընդունվելու է միայն ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների ֆորմատով, կոնսենսուսի հիման վրա, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - նշել է Սեմերիկովը: Նա մամուլին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել մեկնաբանություններում, որոնք, ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի, չեն արտահայտում կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու հարցում ընթացիկ գործընթացի իրական պատկերը: Նա երաշխավորել է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միացյալ շտաբը ամբողջ ծավալով իրականացնում են կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը ապահովելու՝ իրենց վրա դրված պարտականությունը:


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու հարցը նորից քննարկվելու է դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթաժողովում՝ Հայաստանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից 3 օր առաջ:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ