Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սամվել Նիկոյան. Պառլամենտում կա վախ և քծնանք

Սամվել Նիկոյան. Պառլամենտում կա վախ և քծնանք
18.11.2018 | 12:53

ՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև ունի ներուժ ու փորձառություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը, որ չի առաջադրվել արտահերթ ընտրություններում: «Մենք ուշադիր ենք լինելու արտաքին քաղաքական հարցերին, ղարաբաղյան հարցին, մեր երկրի համար արժեհամակարգային հարցերին ու մեր տեսակետները անպայման հայտնելու ենք: Այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք կարծում ենք, որ մենք ասելիք ունենք, մեր փորձը, գիտելիքները և հմտությունը անհրաժեշտ է մեր ժողովրդին և ինչու ոչ մեր իշխանություններին», - ասաց նա: Նիկոյանի խոսքով՝ այսօր քաղաքական դաշտում բոլորը հարվածում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով:


«Ընդդիմության ընդդիմություն չի լինում: Մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը վախենում է իշխանություններից ու վախենալով հանդերձ՝ քծնում է: Եթե այս ժամանակ ուշադիր եք եղել քննարկումներին պառլամենտում, ակնհայտ է, որ կա վախ և քծնանք: Իսկական, ռեալ իրական ընդդիմությունը այսօրվա գործող իշխանություններին, բոլորի համար պարզ է՝ Հանրապետական կուսակցությունն է», - նշեց Նիկոյանն՝ ասելով, որ ՀՀԿ-ն հավականում է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ