Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյան. Բելառուսը շարունակում է էթիկայի և կոռեկության կոպիտ ոտնահարումը

Ալեն Սիմոնյան. Բելառուսը շարունակում է էթիկայի և կոռեկության կոպիտ ոտնահարումը
18.11.2018 | 12:55

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարություններին: «ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը՝ առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը: Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակցային երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա: Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգտահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,-Հանրային հեռուստաընկերության լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ