Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի Հաշոգիի սպանության մեջ ներգրավված անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի Հաշոգիի սպանության մեջ ներգրավված անձանց նկատմամբ
18.11.2018 | 12:56

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի այն անձանց նկատմամբ, որ ներգրավված են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործին` աել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթը: «Մենք կշարունակենք ուսումնասիրել սպանության գործին ներգրավված, այն ծրագրած և ղեկավարած անձնանց պատասխանատվության ենթարկելու հավելյալ միջոցները: Մենք կձեռնարկենք միջոցներ՝ պահպանելով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմավարական հարաբերությունները», - նշել է Նոյերթը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «վճռականորեն տրամադրվել է պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր մեղավորներին»:

Նոյերթը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ «վճռական քայլեր է ձեռնարկել մեղավոր անձանց նկատմամբ»: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կառավարությունը դեռ վերջնական եզրահանգման չի եկել Հաշոգիի սպանության վերաբերյալ: Նրա խոսքով «հաղորդագրությունները, որ ԱՄՆ կառավարությունը վերջնական եզրահանգման է եկել, ստուգ չեն: Հաշոգիի սպանության վերաբերյալ դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր»:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ