Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաշինգտոնը չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային

Վաշինգտոնը չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային
18.11.2018 | 12:57

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի նախատեսում թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի վտարումը երկրից՝ գրում է Bloomberg-ը։
Հինգշաբթի օրը NBC հեռուստաընկերությունը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Ֆեթհուլահ Գյուլենին վտարելու տարբերակները։ Հեռուստաընկերության տվյալներով՝ այդ քայլը արվելու է, որպեսզի մեղմացվի սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջը։ Մասնավորապես՝ ՀԴԲ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը իբր հրահանգ են ստացել վերաբացելու Գյուլենի արտահանձման վերաբերյալ գործը։Անկարան 83 երկրներից պահանջում է արտահանձնել 452 անձանց, որոնք առնչություն ունեն Գյուլենի ղեկավարած կազմակերպության գործունեության հետ։ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են FETO-ին 2016թ․ հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ