Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրաքը և Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ առևտուրը

Իրաքը և Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ առևտուրը
19.11.2018 | 01:39

Չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, Իրաքն ու Իրանը մտադիր են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները: Նոյեմբերի 17-ին Թեհրանում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկկողմ առևտուրը հասնելու է մինչև 20 միլիարդ դոլարի, ներկայիս 12 միլիարդի փոխարեն: Չինաստանից հետո Իրաքը Իրանի երկրորդ խոշոր գործընկներն է, որը Իրանից գնում է բառացիորեն ամեն ինչ՝ պարեն, սարքավորումներ, թեթև արդյունաբերության ապրանքներ, նավթ, գազ:


Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները սպառնում են նաև օտարերկրյա ընկերություններին ու պետություններին, որոնք շրջանցելով պատժամիջոցները գործարքներ կկատարեն Թեհրանի հետ: Այդ սպառնալիքը շատ ընկերությունների ստիպել է հեռանալ Իրանից:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ