Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը չի բացառում Brexit-ի հարցով նոր հանրաքվեն

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը չի բացառում Brexit-ի հարցով նոր հանրաքվեն
19.11.2018 | 01:41

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը չի բացառել, որ բրիտանացիները կարող են Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացնել, սակայն ոչ մոտ ժամանակներս: Sky News հեռուստաալիքին հարցազրույցում նա նշել է, որ համամիտ չէ պահպանողական կառավարության հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի խնդրում: Նա չի աջակցելու Brexit-ի շուրջ համաձայնագրին ներկա տեսքով:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ