Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում

ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում
19.11.2018 | 01:42

Երբ հիմնադրում էինք կուսակցությունն, ինձ մոտ կար տպավորություն, որ միայն մեր կուսակցության փողի տեղն էր կասկածելի: Մենք ասում էինք՝ այնպես կանենք, որ լինեն դրանք թափանցիկ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք փոքր գումարներով մշտապես մեծ արդյունքներ են ունեցել: «Կունենանք արդյո՞ք այնպիսի խորհրդարան, որ կլինեն տարբեր ուժեր՝ մեկը մյուսին իր գաղափարով հակակշռող, թե այդ հնարավորությունը բաց կթողնենք: Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները, որ ծառացած են մեր երկրի առջև՝ թե ներքին, թե արտաքին, հիվանդ քաղաքականության արդյունք են՚` ասաց Մարուքյանը:


Կուսակցության անդամ Գևորգ Գորիսյանը նշեց, որ իրենք գնում են հաղթանակի, գնում են իրենց աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ գրավելու իրենց տեղն արևի տակ: «Ի գործ, ի հաղթանակ, միասին կարողանալու ենք հասնել մեր ուզածին»,-նկատեց նա:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ