Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթաժողովը բացառիկ հռչակագիր է ընդունել

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթաժողովը բացառիկ հռչակագիր է ընդունել
19.11.2018 | 01:43

Պապուա Նոր Գվինեայում ավարտվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, որին մասնակցող պատվիրակների տարաձայնությունների պատճառով եզրափակիչ հռչակագիրն ընդունվել է՝ բացառելով վիճահարույց կետերը:

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ 21 տնտեսության ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ` հայտարարել է Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Պիտեր Օ'Նիլը: Նա նշել է, որ աշխատանքային հանդիպումների ընթացքում համաժողովի մասնակիցները գործադրել են բոլոր ջանքերը բաց առևտրային քաղաքականության ապահովման համար: Վարչապետի խոսքով՝ հռչակագրի տեքստն ավելի ուշ կհրապարակվի:
ԱԽՏՀ 26-րդ գագաթաժողովն անցկացվել է Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում նոյեմբերի 17-18-ը: Գագաթաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Կորեայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պերուի, Պապուա Նոր Գվինեայի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Թայլանդի, Ֆիլիպինների, Չիլիի և Ճապոնիայի ղեկավարները: Հաջորդ տարի գագաթաժողովը կանցկացվի Չիլիում:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ

վանու ներքո" title="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո