Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները կհետևեն ՀՀ խորհրդարանական ընտրություններին

Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները կհետևեն ՀՀ խորհրդարանական ընտրություններին
19.11.2018 | 22:19

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայտնել է նա:

«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ