Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայտնի է, թե որ ուժը քվեաթերթիկի որ հորիզոնականում է լինելու

Հայտնի է, թե որ ուժը քվեաթերթիկի որ հորիզոնականում է լինելու
19.11.2018 | 23:47

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 9 կուսակցությունների և կուսակցությունների 2 դաշինքների ընտրական ցուցակները:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
5. «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
6. «ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7. «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
8. ՄԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
9. «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10. «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների համար հավասար հնարավորու¬թյուն-ներ ապահովելու նպատակով, ԿԸՀ-ն կայացրել է որոշում, ըստ որի կուսակցությունների, դաշինք¬նե¬րի տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անուն¬ները և հայրանունները քվեա¬թերթիկներում կնշվեն ազգանունների այբբենական հերթականությամբ, և հերթական համարները կնշվեն այբբենական հերթականությանը համապատասխան:


ԿԸՀ-ն վիճակահանությամբ բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող թվով 764 արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված հայտերը:

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ