Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

Փաշինյանը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին
20.11.2018 | 00:58

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ սկսվեց Մարտունի համայնքից։ Նա եղավ հիմնանորոգված թիվ 2 հիմնական դպրոցում, համայնքի հրապարակում հանդիպեց բնակիչներին, պատասխանեց նրանց հարցերին, խոսեց մարզային համայնքի խնդիրների մասին։ Այցը շարունակվեց մարզկենտրոն Գավառում, որտեղ Փաշինյանը հանդիպեց մարզի համայնքապետերի հետ։ Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանն իր վրդովմունքն արտահայտեց Բելառուսի նախագահի պահվածքի վերաբերյալ, որը ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին գագաթաժողովից մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի ընտրության վերաբերյալ։ Ի պատասխան, Փաշինյանը ասաց՝ «Մեր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, որ սովոր են տեսնել մինչ այժմ, Հայաստանի Հանրապետության հետ այլևս չեն լինելու»։ «Էնպիսի տպավորություն է, որ այսպես իներցիայով շատ-շատերը ուզում են, փորձ են անում կամ պետք է փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում եմ, որ չի անցնի այդպես, որովհետև հնարավոր է մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք, որովհետև մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք։ Էլի եմ ասում, որ մենք արել ենք մի բան ապրիլ-մայիս ամիսներին, որ մարդկային պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, որ մեր ժողովուրդը և մեր կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը, և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա զգուշացրեց համայնքապետերին, դահլիճում ներկա դպրոցների տնօրեններին և այլ հաստատությունների ղեկավարներին, որ բացառեն ընտրություններում քաղաքացու քվեի վրա ազդելու արատավոր երևույթները, վարչական լծակների գործածումը և չընդունեն այն քաղաքական ուժերի առաջարկները, որոնք կարող են առաջարկել, օրինակ, ցուցակագրել քվեներ իրենց օգտին և հավելեց, որ խստագույնս կպատժվեն ընտրակաշառք բաժանողները, այն կրիմինալ դեմքերը, թաղային հեղինակությունները, որ կփորձեն աշխուժանալ և քվեներ ապահովել այս կամ այն ուժի օգտին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, և ժողովուրդը պետք է իր քվեով որոշի, թե ով է ղեկավարելու Հյասատանի Հանրապետությունը։

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ