Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀԿ-ն՝ իրեն քննադատող ուժերին

ՀՀԿ-ն՝ իրեն քննադատող ուժերին
20.11.2018 | 01:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հակադարձելով «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-նչի կարող անբիծ ընդդիմություն լինել, շեշտեց՝ իրենց քննադատող ուժերը ոչ հեղափոխությունից առաջ կարողացան նորմալ ընդդիմադիր դաշտում տեղավորել, ոչ հիմա:

Նա փակագծեր բացեց՝ ասելով, թե այդ ուժերը, որ իրենց ընդդիմադիր են հռչակել, բանակցում էին ՀՀԿ-ի հետ.ՙԵթե խոսում էին արտագաղթից, ո՞ւր է հիմա ներգաղթը, եթե խոսում էին այդ կոռուպցիաներից, այն անարդարություններից, հիմա եթե վերացրել են, ո՞ւր է դրա շարժը, եթե խոսում էին մենաշնորհներից, մենաշնորհների նույն տոկոսն ամրագրված է նաև այս իշխանության ներկայացված փաստաթղթում, ինչ-որ մեր ժամանակ էր։ Իսկ ինչ մնում է ընդդիմության մասին, ձեր ասած քաղաքական ուժերը ոչ էն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում։ Ոչ իշխանության մեջ են, ոչ՝ ընդդիմության, պարզապես լուսանցքում են։ Դե որ ռեալ ընդդիմություն էին, դե թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում, ասում էին՝ «կարող ա էս Հանրապետականը մի բան անի, սրանք չկարողանան», կամ «կարող է իրենք լավն էին», մեզ հետ էին բանակցում, հետո նրանց հետ էին բանակցում, այդպիսի ընդդիմություն չի լինում՚։ Հարցին «Լուսավոր Հայաստան»-ը ձեզ հետ բանակցե՞լ է՚, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է` ՙԱնուններով չենք խոսում՚։ Հիշեցնելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն հեղափոխական իշխանության մաս կազմեցին, հետո ճանապարհի կեսից որոշեցին ընդդիմություն դառնալ, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ նման ձևով ընդդիմություն չի ձևավորվում: «Վեց ամսվա ընթացքում երկու-երեք անգամ մտքափոխվել, որ իշխանության հետ են, հետո փոխեն, որ պետք է մնան ընդդիմություն... լրագրողներդ Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան, այդ փողոցներում, խնդրում եմ, հետևեիք, թե մտքափոխ ոնց էին կանգնած փողոցի ծայրերում, ասում էին՝ «իջնե՞լն է ճիշտ, թե՞՝ բարձրանալը, միանա՞նք, թե՞՝ չմիանանք»։ Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց-կամաց իջնում էին, հենց որ տեսնում էին նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում։ Իսկ ամսի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի՝ Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին՝ «դու մեզ պետք չես», էն մեկի վզից քաշում էին՝ «արի, դու կարող ա մեզ պետք լինես»։

Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն ձևավորում, ես չեմ հասկանում։ Մենք նման վարվելակերպ չենք ունեցել, մենք ընդունում ենք, եթե չլինեին սխալներ, բացթողումներ, բնականաբար, այս մեն ինչը տեղի չէր ունենա», - ասաց Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ