Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՅԴ-ի անընդունելի են ՀՀԿ-ի անրապետականի միակ ընդդիմություն լինելու հայտարարությունները

ՀՅԴ-ի անընդունելի են ՀՀԿ-ի անրապետականի միակ ընդդիմություն լինելու հայտարարությունները
20.11.2018 | 01:02

ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի համոզմամբ, այդ հայտարարությունները քարոզչական էֆեկտ ստեղծելու նպատակ ունեն և երկար կյանք չեն ունենալու: Նա շեշտեց՝ իրական ընդդիմությունը պետք է գործի հօգուտ երկրի ու պետության և ոչ հակառակը: «Նույնն ընտրականի հետ կապված, ի՞նչ է, Հանրապետականը, որ դեմ է քվեարկել, ավելի՞ ճիշտ ընդդիմություն էր։ Ինչի՞ է դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին։ Էդ առումով հիմա մեզնից ո՞վ է ավելի ճիշտ պահել իրան։ Այսինքն՝ իրենք դեմ են քվեարկել, որ իսկապես չեն ուզում, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի, չէ՞, որ մնա էս ընտրակարգը, որն այսօր կա... ընդդիմություն ինքնանպատակ լինելու իմաստը ո՞րն է, դու պիտի ընդդիմություն լինես, կամ իշխանություն լինես՝ հօգուտ երկրի ու պետության», - ասաց Ռուստամյանը։

Պատասխանելով հարցին, թե նախկին իշխանությանը մաս կազմած ՀՅԴ-ն ի՞նչ սխալներ է գործել, որոնց մասին պատրաստ է բարձրաձայնել, խմբակցության ղեկավարն ասաց, թե մի կարևոր քաղաքական սխալ արձանագրել են, որն ապագայում երբեք չեն կրկնի` «Դաշնակցությունը չպետք է մաս կազմի որևէ կառավարության, որևէ կոալիցիայի, որտեղ վճռական ձայնի իրավունք չունի, որտեղ առանց իրեն կարող են որոշումներ կայացնել, մենք այլևս դրան չենք գնա»։

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ