Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԲՀԿ-ն խուսափում է

ԲՀԿ-ն խուսափում է
20.11.2018 | 01:04

ԲՀԿ-ն չի պատասխանում հարցին` ընտրություններին գնում է իշխանություն վերցնելու մտադրությամբ, թե՞՝ ինչպես մյուս ուժերն են հայտարարում, փորձելու է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ, ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։

«Մենք գնում ենք ընտրությունների, մենք գնում ենք մեր ծրագրերը ներկայացնելու։ Ժողովուրդն է որոշելու՝ ով, ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում», - ասաց Էնֆիաջյանը։ Հարցին` պարզ չէ, որ մեծամասնությունը քվեարկելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին, Էնֆիաջյանն արձագանքեց. «Դա մենք կիմանանք ամսի 9-ին և ամսի 10-ին՝ պաշտոնական հրապարակումից հետո»։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ