Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք

Արմեն Աշոտյան. Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք
20.11.2018 | 01:05

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը` Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը: Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ վկայում է, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»,-նշել է Աշոտյանը:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ