Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հաշոգիի սպանության պատճառով Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր

Հաշոգիի սպանության պատճառով Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր
20.11.2018 | 01:07

Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, կապ ունեն լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ՝ Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում, Բրյուսելում հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասը: Ավելի վաղ համանման սահմանափակումներ կիրառել էր Վաշինգտոնը։

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ