«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
20.11.2018 | 01:09

Tert.am-ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շարքային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ: Այնտեղի բուժանձնակազմը շատ սիրալիր, հոգատար է, լավ է տրամադրված իր հանդեպ, պարզապես այնտեղի պայմաններն անհամատեղելի են իր ունեցած հիվանդությունների հետ: Այդ մարդիկ, անգամ մեծ ցանկությամբ դեպքում, այնտեղ չեն կարող իրեն նորմալ բուժօգնություն տրամադրել. և տեխնիկական հագեցվածության, և կազմակերպչական խնդիրներ կան: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ: Ախտորոշումը, ընդհանուր ասեմ` շաքարային դիաբետ` 2-րդ տիպի ծանր աստիճան, ինսուլինոպահանջ, աչք` սկսվող բարդացող կատարակտ: Դիաբետոսկրելոտիկ անգիոպաթիա, անգիոսպազմ, դիսկերի տեմպոնալ գունատություն՝ առաջնային ատրոֆիայի տիպի, սրտի իշեմիկ հիվանդություն, Դիֆուզ մանր օջախային կարդիոսկրելոզ: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգերենատիվ դիստրոֆիկ փոփոխություններ: Դիկոգեն ռադիոկոլոպաթիա` L-3-L-4, L4-L5-S1 մշտական ցավային համախտանիշով: Այսինքն՝ ինչքան մենք իրեն ցավազրկող անենք՝ սկսած նարկոտիկ դեղամիջոցներից, որն իրեն թույլտրվում է, չի օգնում: Այլ հիվանդություններ ևս կան. ամենակարևորը նշեմ, որ թոքի ուռուցքային պրոցեսի վերսկսման հնարավորություն կա, այսինքն՝ ավշային հանգույցները մեծացել են: Ուռուցքը հեռացված էր, բայց հիմա ինքը խնդիրներ ունի: Վերին և ստորին վերջույթները մշտական կապույտ են և ստորին վերջույթների վրա պարբերաբար հայտնվում են վերքեր, որոնք իր տեղի բժիշկների ջանքերով շատ շուտ լավանում են, բայց նորից առաջանում են: Փտախտ էս պահին չկա, բայց բոլոր նախադրյալները կան, որ կարող է սկսվել. եթե դա սկսվեց, արդեն ոտքը գնալու է ոտնաթաթի ամպուտացիայի: Մեր տեսակետը ձերբակալության օրվանից հայտնել ենք և ԲԿ-ի կողմից պատասխան է տրվել, տրվել է 7-8 համարակալված էպիկրիզ: Մեր եզրակցությունը հետևյալն է՝ Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատվում է ծանր` դատելով փաստաբանների ներկայացրած՝ «Արմենիա ԲԿ-ի» կողմից Մամվել Գրիգորյանին տրված էպիկրիզից, կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդությունները ավելի ծանրացել են, կրծքավանդակի օրգանների ՀՇ-քննությամբ ձախից հայտնաբերվել են մածացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցեր, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի վերսկսման մասին, սկսվել է սիրտ-թոքային անբավարարություն, շնչային անբավարարություն…Ըստ մեզ՝ հիվանդը չի կարող գտնվել կալանավայրում` հիվանդությունների ծանրության նման տիպի պրոգրեսիվ աճի դեպքում՝ հնարավոր կյանքին սպառնացող բարդություններից խուսափելու նպատակով»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ