Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Коммерсантъ.«Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ»

Коммерсантъ.«Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ»
20.11.2018 | 01:11

«Կոմերսանտը» անդրադարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելառուսի «բախմանը»: Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելառուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»:


«Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,-գրում է Սոլովյովը՝ նկատելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով: «Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանն ու Բելառուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Այնտեղ կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին»,-շարունակում է հեղինակը: Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, համաձայն որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, մինչդեռ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը: Հեղինակն պատմությունում շրջադարձային է համարում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովի, մասնավորապես գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալված քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին: Նա հիշեցնում է, որ դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»:


«Այս ամենից հետո դեկտեմբերի 6-ի հանդիպմանն ուշադրության գերբարձր մակարդակը երաշխավորված է: Ճիշտ ժամանակն է, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեն խաղադրույքներ ընդունել Լուկաշենկոյի ու Փաշինյանի մենամարտի ելքի արդյունքների վերաբերյալ»,-գրում է Սոլովյովը:


Հեղինակի կարծիքով՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը»: «Բելառուսի առաջնորդը վաղուց բարձրագույն լիգայում է ու սովոր է անձամբ սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ռուս, ղազախ ու տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է»,-մանրամասնում է Սոլովյովը, որի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանը ՀԱՊԿ-ում որպես մրցակից չի ընկալվում, հաստատ դաշնակից էլ չէ: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումից Փաշինյանի ակնկալիքներին, նա ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը Սանկտ Պետերբուրգից Երևան տանել՝ հաշվի առնելով, որ ամսի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: «Բայց եթե պաշտոնն այնուամենայնիվ Բելառուսին բաժին հասնի, Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանն ավելի վաղ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս համատեքստում զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի: Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա: Այդ պատճառով Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի»,-գրում է Սոլովյովը: Նա ամենից հավանական է համարում վերջին տարբերակը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իսկ ժամկետի լրանալուց հետո Բելառուսը ռոտացիոն կարգով կստանձնի պաշտոնավարումը:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ