Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Սարգսյան. «Իմ քայլը» դաշինքը վաստակել է այդ 70 տոկոսը, իսկ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի

Արամ Սարգսյան. «Իմ քայլը» դաշինքը վաստակել է այդ 70 տոկոսը, իսկ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի
20.11.2018 | 01:12

«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշում է՝ իրենք գաղափարական այլընտրանք են լինելու գործող իշխանություններին։ «Ես չեմ առաջարկում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց Բոլթոնն առաջարկեց զենք գնել ԱՄՆ-ից։ Ցավում եմ, որ մեր արտգործնախարարությունը հայտարարեց, որ կոնկրետ առաջարկ չի եղել, դրանից կոնկրետ ի՞նչ պետք է լինի։ Այս իշխանությունները վարում են նախկինների արտաքին քաղաքականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Արամ Սարգսյանը ընդգծեց. «70 տոկոսը «Իմ քայլը» դաշինքինն է, քանի որ իրենք հեղափոխություն են արել ու վաստակել են այդ տոկոսը, իսկ 30 տոկոսի քվեն տալուց ժողովուրդը պետք է խոր մտածի՝ ինչքանով է վստահում այդ ուժին, ինչքանով են անկեղծ եղել իր հետ, ինչքանով են պայքարել փոփոխությունների համար։

Ես ասում եմ՝ «Մենք» դաշինքը գնում է հաղթելու, բայց հաղթել չի նշանակում՝ գնում ենք վարչապետ դառնանք կամ Նիկոլ Փաշինյանի ձեռքից խլենք այդ պաշտոնը։ Ինձ համար հաղթելը կլինի այն, որ նոր ԱԺ-ում, երկու ամիս հետո հանրությունն ասի, որ «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանքը «Մենք» դաշինքն է»։ Հարցին` թե արևմտյան և հատկապես խոր հակառուսական ուղղվածություն ունեն նաև «Սասնա ծռերը», Արամ Սարգսյանն արձագանքեց. «Համեմատության եզր անգամ չկա մեր ու իրենց միջև։ Մենք կատեգորիկ դեմ ենք եղել զենքի ուժով իշխանություն փոխելուն, մենք բացարձակ հակադիր բևեռներում ենք եղել մշտապես։ Մեզ ում հետ ասես կարելի է համեմատել՝ բացի «Սասնա ծռեր»-ից:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ