Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արտահերթ ընտրությունները աղետ են Իսրայելի համար

Արտահերթ ընտրությունները աղետ են Իսրայելի համար
20.11.2018 | 14:53

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ արտահերթ ընտրություններն աղետ են երկրի համար: Նա մտադիր է հանդիպել ֆինանսների նախարար Մոշե Կախլոնի հետ` կանխելու արտահերթ ընտրությունները: Կախլոնի ղեկավարած Կուլանու կուսակցությունն իշխող կոալիցիայի անդամ է ու մանդատ ունի Կնեսետում: Քաղաքական ճգնաժամն Իսրայելու սկսվեց Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականով:


Վարչապետն անցած շաբաթ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարարի պորտֆելը պահանջող ՙՀրեական տուն՚ կուսակցության նախագահ Նաֆտալի Բենետի հետ, որ այժմ կրթության նախարարն է: Հանդիպմանը համաձայնություն չկայացավ, իսկ վճռական դերն ունեցավ Կախլոնի դիրքորոշումը, որ պնդում է արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Ավիգդոր Լիբերմանը հրաժարականը տվեց ի նշան բողոքի` Գազայի հատվածում եռօրյա զինված դիմակայությունից հետո ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու վարչապետի որոշման դեմ: Նա իր ՙՄեր տունը` Իսրայելը՚ կուսակցությունը դուրս բերեց իշխող կոալիցիայից, կոալիցիային թողնելով Կնեսետում ընդամենը մեկ ձայնի մեծամասնություն: Բենետի ՙՀրեական տուն՚ կուսակցությունը կոալիցիայում երրորդ ուժն է: Եթե Բենետի որոշի հեռանալ կոալիցիայից, Նետանյահուի Լիկուդ կուսակցությունը արտահերթ ընտրություններից բացի այլ ելք չի ունենա: Թեպետ Բենետը կողմ է արտահերթ ընտրություններին, Նետանյահուն առարկում է: Մոշե Կախլոնը նույնպես կասկածում է կոալիցիայի պահպանման հնարավորությանը:
Կառավարությունը գործում է 2015-ի մարտից և մանդատի ժամկետը լրանում է 2019-ի նոյեմբերին: Կառավարության կազմում հիմնականում ազգայնական ու կրոնական կուսակցություններ են, որ մերժում են Պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը: Իսրայելում գործում է համամասնական ներկայացուցչության համակարգը` երկրում ստեղծվող կառավարությունները կոալիցիոն են, որովհետև մեկ կուսակցոթյունը չի կարող Կնեսետում բավականաչափ մեծամասնություն ստանալ: Թեպետ Նետանյահուն չի ցանկանում արտահերթ ընտրություններ, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նա պահպանում է ընտրողների համակրանքը և նրա Լիկուդն առավել մեծ աջակցություն ունի: Սակայն եթե նույնիսկ Լիկուդը մնա Կնեսետի ամենամեծ կուսակցությունը, դա չի նշանակում, որ կարող է պահպանել իշխանությունը, եթե մյուս կուսակցությունները ձևավորեն նոր կոալիցիա` առանց Լիկուդի: Բենյամին Նետանյահուն արդեն հաղթել է 4 ընտրություններում: Եթե նրան հաջողվի մնալ վարչապետ մինչև 2019-ի մայիսի 31-ը, նա կգերազանցի Իսրայելի պետության հիմնադիր ու առաջին վարչապետ Դավիդ բեն Հուրիոնին:
Անցած շաբաթ իսրայելցի զինվորականներ` Գազայի հատվածում գործողությունը հանգեցրեց Իրավիճակի սրման: Երկուշաբթի ու երեքշաբի պաղեստինցիները
460 հրթիռ արձակեցին Իսրայելի կողմը և Գազայի հատվածում 160 թիրախ խոցեցին: Փոխադարձ հրաձգությունից 8 մարդ զոհվեց: Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի կոնֆլիկտի հերթական սրումը ամենամեծն էր 2014-ից: Երեքշաբթի օրը Եգիպտոսի
Միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն կայացավ: Ավիգդոր Լիբերմանն ու Նաֆտալի Բենետւ համաձայնագիրը համարեցին Իսրայելի կապիտուլյացիա: Լիբերմանը հայտարարեց, որ այդ պայմաններում չի կարող մնալ ՊՆ նախարար: Բենետը պահանջեց իրեն փոխանցել ՊՆ նախարարի պորտֆելըշ որպեսզի ինքը նորից կարողանա պաղեստինցիների հետ դիմակայության մեջ Իսրայելի գերակայությունը հաստատել:


BBC
Ու այն պահին, երբ թվում էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, Իսրայելի արտաքին գործերի նախարար ու վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարեց, որ ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Դա Սողոմանի որոշում էր: «Առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ այն պահին, երբ շատ է քննադատվում անվտանգության ոլորտում պետության քաղաքականությունը»` հայտարարեց նա հեռուստաուղերձում: Նեթանյահուն բացատրեց, որ անվտանգության ոլորտում իրադրության պատճառով երկիրը չպետք է արտահերթ ընտրություններ անցկացնի և «տապալի կառավարությունը»: Նա ակնկալում է, որ կոալիցիոն դաշնակիցները «պատասխանատվություն կցուցաբերեն և չեն փորձի կառավարությանը ստիպել հրաժարական տալ»: Համենայն դեպս` ԱԳ, ՊՆ նախարար ու վարչապետ Բենյամին Նետանյանհուն նաև ասաց. «Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանի բարձունքներում»:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ