Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտին. Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը անպատասխան չի մնա

Պուտին. Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը անպատասխան չի մնա
20.11.2018 | 15:18

1987-ին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը «չի կարող անպատասխան մնալ»` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած ամիս հայտարարել էպայմանագրից դուրս գալու մտադրության մասին՝ պնդելով, որ Ռուսաստանը խախտում է դրա դրույթները։ Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները և պնդել, որ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի որոշ տարրեր են խախտում պայմանագիրը:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ