Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մակեդոնիան Հունգարիայից պահանջում է ապաստան չտրամադրել նախկին վարչապետին

Մակեդոնիան Հունգարիայից պահանջում է ապաստան չտրամադրել նախկին վարչապետին
20.11.2018 | 15:19

Մակեդոնիայի ԱԳՆ-ն հրավիրել է Սկոպյեում Հունգարիայի դեսպանին՝ պաշտոնապես պահանջելու, որ Բուդապեշտը մերժի քաղաքական ապաստան տրամադրել՝ Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու խնդրանքը։


48-ամյա Գրուևսկին, որ վարչապետ էր 2006-2016 թվականներին, Facebook-ում մոտ մեկ շաբաթ առաջ գրել է, որ Բուդապեշտում է և ապաստան է խնդրել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակը երեկ իր հայտարարության մեջ նշել է, որ «չի ցանկանում միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին», սակայն քանի որ Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետն է եղել 10 տարի, Հունգարիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով թույլ են տվել նրան ներկայացնել հայցը: Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նախկին վարչապետի նկատմամբ, որ հեռակա մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նախկին վարչապետին մեղադրում են չհայտարարագրված 600 հազար եվրոյով «Մերսեդես» մակնիշի շքեղ մեքենա գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ՆԳՆ նախարարի վրա ճնշում բանեցնելու համար: Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների բողոքարկումը:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ