Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արարատ Միրզոյան. Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի

Արարատ Միրզոյան. Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի
20.11.2018 | 15:21

Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի` ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ քննարկվող գաղափարը ոչ թե հարկումն է, այլ՝ հայտարարագրումը։ «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի», - գրել է Միրզոյանը։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ