Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը
20.11.2018 | 15:24

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մադելին Մունը, հայտնում է Վեհաժողովի Twitter-ում:


Որոշումն ընդունվել է Վեհաժողովի հերթական նստաշրջանում, որը տեղի է ունեցել կանադական Հալիֆաքսում: Մունը կփոխարինի Լիտվայի ՊՆնախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ