Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մոդեստ Կոլերով. Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, բայց չի հաջողվի

Մոդեստ Կոլերով. Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, բայց չի հաջողվի
20.11.2018 | 15:29

«168 Ժամը» գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր:


«168 Ժամի» հարցին, թե՝ ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը պատասխանել է. «ՀԱՊԿ-ում ճգնաժամ չկա: ՀԱՊԿ-ը շատ փափուկ կազմակերպություն է, որը մեծ սահմանափակումներ չի դնում իր մասնակիցների նկատմամբ: Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, դա չի հաջողվի, և ես դրանում ոչ մի ճգնաժամ չեմ տեսնում: Բայց տեսնում եմ ճգնաժամ Հայաստանի կառավարման համակարգում, այո, բայց դա ՀԱՊԿ ճգնաժամ չէ»: Դիտարկմանը, թե հայկական կողմը նշում է, որ շարունակելու է պնդել իր դիրքորոշումը, նա արձագանքել է. «Փաշինյանի խոսքերը ոչինչ չեն նշանակում, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և այն, որ Փաշինյանը սպառնաց պահանջել հաշվետվություն Լուկաշենկոյից և Նազարբաևից՝ իրեն չի օգնելու»:
Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» հակառուսական ուժի մասնակցության մասին, նա ասել է. «Երբ իշխանությունը համաներեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին, հանեց նրանցից երկու տարի առաջ կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունը, նրանք դառնում են ռադիկալ քաղաքական կուսակցություն: Այդ արմատականությունը նրանց մոտ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանը հետզհետե սկսելու է ռադիկալիզմի հարցում «պարտվել» «Սասնա ծռերին», և ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է սկսելու զիջել այս ուժին, քանի որ այն դիրքորոշումը, որը նա ցուցաբերեց նրանց նկատմամբ, ցույց է տալիս, որ փաստացի և գաղափարական առումով նաև Փաշինյանն այս ուժին հաղթել չի կարող: «Սասնա ծռերը» սկսելու է ավելացնել իր հեղինակությունը Փաշինյանի հաշվին»:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ