Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը

Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը
20.11.2018 | 15:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Մեքսիկայի հետ սահմանին քաշված նոր փշալարային պատնեշի լուսանկարրը՝ հայտարարելով, որ այլևս ոչ մի ներգաղթյալ չի կարողանա մագլցել դրա վրայով:


Daily Mail-ը հիշեցնում է, որ սահմանային անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Հարավային Ամերիկայից ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների «քարավանի» պատճառով: Օրերս համացանցում տեսանյութեր էին տարածվել` ինչպես է մի քանի ներգաղթյալ մագլցում սահմանային պատնեշի վրա ու փորձում ԱՄՆ տարածք անցնել: «Կեղծ լրատվամիջոցները տարածում են պատնեշը մագլցող ներգաղթյալների մասնակցությամբ հին տեսանյութեր: Իրականում պատկերն այսպիսին է. այլևս ոչ մի մագլցող մեր վարչակազմի օրոք»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ