Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ Հաշոգիի սկանդալից հետո «երես են թեքել» թագաժառանգից

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ Հաշոգիի սկանդալից հետո «երես են թեքել» թագաժառանգից
20.11.2018 | 15:35

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության առաջացրած միջազգային սկանդալից հետո մտադիր են խոչընդոտել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի գահ բարձրանալուն` գրում է Reuters-ը՝ հղում կատարելով թագավորական ընտանիքին մոտ երեք աղբյուրի:

Տասնյակ արքայազներ ցանկանում են գահին տեսնել մեկ այլ իրավահաջորդի, սակայն գործողություններ չեն ձեռնարկի, քանի դեռ ողջ է 82-ամյա թագավորը՝ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Նրա մերձավորները կարծում են, որ թագավորը դժվար դեմ գնա իր «սիրելի որդուն»:


Թագավորական ընտանիքի անդամները թագավորի մահից հետո ցանկանում են գահին տեսնել նրա կրտսեր եղբորը՝ 76-ամյա Ահմեդ իբն Աբդուլ Ազիզ իբն Սաուդին: Արքայազն Ահմեդին կաջակցեն նաև արևմտյան երկրները:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ