Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան.Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է

Նիկոլ Փաշինյան.Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է
20.11.2018 | 23:50

«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Փաշինյանը շարունակեց՝ պատրաստվում են գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը։


Հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե դեկտեմբերի 6-ին կոնսենսուս չլինի և Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց. «Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացնում են կոնսենսուսով՝ համաձայնությամբ»։


Վարչապետի պաշտոնակատարն այսօր նշեց, որ այս հարցում իր զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է։ «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է։ Ես ինքս անձամբ ինչ ունեմ ասելու այդ կապակցությամբ, բարձրաձայնել եմ, և այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես այս պահի դրությամբ անձամբ որևէ արձագանք չեմ ստացել։ Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ, դա նորություն չէ, նախկինում էլ տարբեր առիթներով տեղի ունեցել է, և այս գործելակերպը կշարունակվի, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով, - համենայն դեպս, մենք չեն պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն նաև գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»։


Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Տեսեք, երեք ամիս առաջ խմբաքանակ մատակարարվել է հայտնի «Պոլոնեզ»-ների, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ, և այդ ամենը տեղի էր ունեցել, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում»: «Ես կարող եմ ասել հետևյալը՝ որ, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքները ուղղված ընդդեմ Հայաստանի ազգայի շահերի, և մենք կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը, - ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով,- ինչպես ես ասել եմ նախկինում, այս փուլի կարևորագույն խնդիրներց մեկը հետևյալն է՝ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություններ ունի ռազմաքաղաքական դաշնակցի, ամեն դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, և կազմակերպությունը ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ»:
«Համենայն դեպս, ես կարող եմ ասել, որ մենք մեր պարտավորությունները լիարժեք դաշնակցային կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում: Եվ մեր խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու և փոխադարձաբար կանխատեսելի և պարզ քաղաքականություն վարելու համար», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ