Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը կառավարության դեմ մեդիա արշավների մասին

Նիկոլ Փաշինյանը կառավարության դեմ մեդիա արշավների մասին
20.11.2018 | 23:54

Այսօրվա ասուլիսում շրջանցվեց կառավարության տարբեր անդամների դեմ մեդիա արշավների թեման, երբ, օրինակ, կեղծ էջեր տարածում են լուսանկար, թե իբր Կրթության նախարարը ուղղագրական սխալներով է գրում, կամ թիրախավորում են Առողջապահության նախարարին․ «Ասում են՝ նախարարը, պատկերացնո՜ւմ եք, ասեց փետրվարի 31․․․ Որևէ մեկը պատկերացո՞ւմ է, թե ում մասին է խոսում: Որևէ մեկը կանխավարկած ունի, որ, ասենք, Տրանսպորտի նախարարը չգիտի, որ փետրվարի 31 չկա՞․․․ Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչի՞ ա արշավ սկսվել: Շատ պարզ պատճառով: Որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել ա ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցի․․․ հասկանո՞ւմ եք, բա ո՞նց, Միքայել Մինասյանի ընտանիքի հետ կապված որևէ մեկը կարա էդպիսի բան անի՞, ով տիրապետում ա Հայաստանի տեղեկատվական ռեսուրսների ձեզ հայտնի չափաքանակին: Որը, ի դեպ ասեմ, մենք մեր խոստման համաձայն, սեփականության վերաբաշխում չենք արել, որ մեկի ձեռից, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, ոչ մի լրատվամիջոց չենք խլել և չենք պատրաստվում խլել»: «Սոցցանցերի ֆեյք, կեղծ էջերին թույլ չենք տալու հանրային կարծիք ձևավորել, - խոստացավ վարչապետի պաշտոնակատարը: - Բոլորը բոլոր ռեսուրսներին տիրապետում են, և իրանց թվում ա, թե իրանց կհաջողվի իրենց ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի ձևավորել: Թույլ չենք տալու: Որովհետև մենք համոզված ենք, որ ձեր հազար լրատվամիջոցները մենք մի մեր ճշմարտությամբ կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին»:


Արձագանքելով իր կառավարության անդամներին անփորձության մեջ մեղադրողներին՝ Փաշինյանն ասաց, որ ուրախ է, որ նրանք կոռուպցիայի փորձ ևս չունեն: Իսկ եթե ունենան, կարժանանան խիստ պատժի. «Էն պաշտոնյան մեր իշխանությունից, որ կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերի, նա իմ անձնական թշնամին ա, ամենադաժան պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն քյոհնա կոռուպցիոներները»:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ