Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ԿԸՀ-ն սահմանեց նախընտրական քարոզչության ընթացքում եթերաժամ տրամադրելու կարգը

ԿԸՀ-ն սահմանեց նախընտրական քարոզչության ընթացքում եթերաժամ տրամադրելու կարգը
20.11.2018 | 23:56

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում սահմանել է դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:


Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից: Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից և ժամը 19:45-ից։ Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել ոչ ավելի քան 30 րոպե։


Ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և 60 րոպե վճարովի եթերաժամ։ Նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և 5 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և 5 րոպե վճարովի։ Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար և 90 րոպե վճարովի եթերաժամ։ Նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2 րոպե անվճար և 3 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3 րոպե անվճար և 4 րոպե վճարովի։ Դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3 րոպե անվճար և 5 րոպե վճարովի հիմունքներով։


ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ԿԸՀ համացանցային կայքում, «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն ընտրական տեղամասերի և միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ