«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Զոհրաբ Մնացականյան. Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են

Զոհրաբ Մնացականյան. Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են
20.11.2018 | 23:57

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։


Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի գրասենյակի մանդատի շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի հեռանկարները: Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստանում բարեփոխումների գործընթացին, օրենսդական փոփոխություններին և մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը: Ներկայացնելով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի իշխանությունների համար հանդիսանում է կարևոր գերակայություն:


ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են նաև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ցեղասպանությունների վաղ կանխարգելման մեխանիզմի ներդրումը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերը: Երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ