Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ
21.11.2018 | 00:09

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 18-ին ներկայացվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության կողմից լույս ընծայված Հայաստանի գեղատեսիլ վայրերը և մշակութային հարուստ ժառանգությունը պատկերող նկարազարդ գրքույկ: Անգլալեզու հրատարակությունն ամփոփում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությանը տրամադրված Հայաստանի պատմամշակութային կոթողները ներկայացնող բարձրակարգ լուսանկարների շարքը, որոնք ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում Հայաստանով մեկ սփռված բազմադարյա տաճարների և քաղաքամայր Երևանի նորարարական լուծումների ուրույն համադրությունը։ Գրքույկն առաջին անգամ օտարերկրացիների ուշադրությանը ներկայացվել է ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառի ընթացքում և բարձր գնահատանքի արժանացել այցելուների կողմից։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ