Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բելտեխնիկա»-ն նախատեսում է ժամանակակից գյուղտեխնիկա արտադրել Հայաստանում

«Բելտեխնիկա»-ն նախատեսում է ժամանակակից գյուղտեխնիկա արտադրել Հայաստանում
21.11.2018 | 12:44

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին: Քննարկվել է լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը: Արմեն Հարությունյանը նախատեսում է Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա, որն գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին, կարտահանվի եվրոպական շուկա: «Հայրէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա հիմնվելու է նոր գործարան. սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել 5-7 մլն դոլարի ներդրում, երկրորդ փուլում կներդրվի ևս 10-15 մլն դոլար՝ նոր գործարանի հիմնման համար: Գործարարը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրում ներգրավված թիմը դեկտեմբերի 1-ից սկսելու է աշխատել: Գործարանն առաջին փուլում պլանավորում է արտադրել տարեկան 3 հազար տրակտոր, իսկ երկրորդ գործարանը թույլ կտա ավելացնել արտադրությունը ևս 5 հազարով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ հաջողությամբ կիրականացվի:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ