Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀԿ շտաբի հայտարարությունը

ՀՀԿ շտաբի հայտարարությունը
21.11.2018 | 12:47

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հայտարարությամբ՝ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Գեղարքունիքի մարզ:
«Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:


Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016-ին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցություններիի կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնական դիրքը օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:
Վենետիկի հանձնաժողովի 2013-ի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը և վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:


Այդ փաստաթղթերում, որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը: Նիկոլ Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:


Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում ոչ թե խոսքով, այլ՝ գործով»:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ